15:22  ,  10 փետրվարի, 2021

Չեմպիոնների լիգա. «Աթլետիկոն» «Չելսիին» կընդունի չեզոք դաշտում

Մադրիդի «Աթլետիկոյի» ու Լոնդոնի «Չելսիի» միջև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը կանցկացվի չեզոք դաշտում, hաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Իսպանիայի առաջնության առաջատար «Աթլետիկոն» անգլիական ակումբին կընդունի փետրվարի 23-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի Ազգային ստադիոնում:

ՈւԵՖԱ-ն փոխել է հանդիպման անցկացման վայրը, քանի որ «Չելսին» Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով չի կարող մեկնել Մադրիդի: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 17-ին Լոնդոնում:

Ավելի վաղ Գերմանիայից Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտ էին տեղափոխվել «Լայպցիգ» - «Լիվերպուլ» և «Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Մանչեսթեր Սիթի» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի խաղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում