17:51  ,  7 փետրվարի, 2021

«Տոտենհեմի» հաղթանակը՝ 2։0 (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» տանը մրցեց «Վեստ Բրոմվիչի» հետ։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

54-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց դաշտի տերերի անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ 4 րոպե անց «Տոտենհեմի» առավելությունը կրկնապատկեց հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։

«Տոտենհեմը» 22 խաղում վաստակել է 36 միավոր եւ 7-րդն է։ Նույնքան միավոր ունի 8-րդ տեղում ընթացող «Չելսին»։ «Վեստ Բրոմվիչը» նախավերջինն է՝ 12 միավոր։

Անգլիայի առաջնություն, 23-րդ տուր

«Տոտենհեմ» - «Վեստ Բրոմվիչ»՝ 2։0 (տեսանյութ)

Հարի Քեյն, 54, Սոն Հին Մին, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով