02:41  ,  5 փետրվարի, 2021

«Աթլետիկը» կիսաեզրափակիչում է

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Բետիսը» տանը մրցեց Բիլբաոյի «Աթլետիկի» հետ։

Հանդիպման հաշիվը 84-րդ րոպեին բացեց «Բետիսի» իսպանացի հարձակվող Խուանմին, որը փոխարինման էր դուրս եկել դրանից 10 րոպե առաջ։ Հյուրերը հավասարությունը վերականգնեցին ավելացված չորրորդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Ռաուլ Գարսիայի գոլի շնորհիվ՝ պայքարը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում դարպասի գրավում չարձանագրվեց։

11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Աթլետիկի» ֆուտբոլիստները (4։1) եւ դուրս եկան կիսաեզրափակիչ։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճել էին նաեւ «Սեւիլիան», «Լեւանտեն» եւ «Բարսելոնան»։

Իսպանիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Բետիս» - «Աթլետիկ»՝ 1։1 (հիմնական ժամանակ1։1, 11մ՝ 1։4 )

Խուանմի, 84 - Ռաուլ Գարսիա, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով