01:06  ,  4 փետրվարի, 2021

«Լեւանտեն» 121-րդ րոպեին խփեց հաղթական գոլը՝ պայքարից դուրս թողնելով «Վիլյառեալին» (տեսանյութ)

«Լեւանտեն» նվաճեց Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիր՝ պայքարից դուրս թողնելով «Վիլյառեալին»։ Դաշտի տերերը 1։0 հաշվով հաղթանակ տարան լրացուցիչ ժամանակի ավելացված առաջին րոպեին խփած գոլի շնորհիվ (տեսանյութ

Հիմնական ժամանակն ավարտվեց 0։0 հաշվով։ 111-րդ րոպեին «Լեւանտեի» դարպասը նշանակված եւ արդյունավետ իրացված 11 մետրանոցը մրցավարը չհաշվեց VAR-ի օգնությանը դիմելուց հետո։

«Լեւանտեին» հաղթանակ բերեց փոպարինման դուրս եկած իսպանացի հարձակվող Մարտի Ռոխերի գոլը 121-րդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English