Լեւոն Արոնյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյան:
Սոցիալական ցանցերում շրջանառվում են լուրեր, թե Հայաստանի առաջատար շախմատիստն ունի մարզական քաղաքացիությունը փոխելու մտադրություն:
Ըստ չհաստատված լուրերի, Լեւոն Արոնյանը հրաժարվել է հանդես գալ ՀՀ դրոշի ներքո եւ պատրաստվում է տեղափոխվել մշտական բնակության ԱՄՆ եւ ներկայացնել այդ երկիրը։
Տեղեկությունը համացանցում հայնտվելուն պես դժգոհությունների մեծ ալիք բարձրացրեց: Լեւոն Արոնյանի այս «հնարավոր մտադրությունը» սուր քննադատությունների արժանացավ Facebook-ի հայ օգտատերերի շրջանում:
NEWS.am Sport-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Լեւոն Արոնյանից, ապա նրա ընկերուհի Անիտա Այվազյանից, բայց նրանք չարձագանքեցին:
Լուսինե Շահբազյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում