20:14  ,  1 փետրվարի, 2021

Ծանրամարտի կանանց Հայաստանի չեմպիոնները

Երևանի պետական օլիմպիական մարզական քոլեջում անցկացվեց ծանրամարտի կանանց Հայաստանի առաջնությունը 35 մարզուհիների մասնակցությամբ:

Չեմպիոն դարձան Լարիսա Հարությունյանը (45 կգ), Կարինե Ավդալյանը (49 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Իզաբելա Յայլյանը (59 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Միլենա Խաչատրյանը (71 կգ), Էմմա Պողոսյանը (76 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթեւ Հակոբյանը (87 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (+ 87 կգ), հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Մրցաշարի արդյունքներով կազմվեց հավաքական, որը Աբովյանում փետրվարի 10-ից կսկսի նախապատրաստվել ապրիլի 3-11-ը Մոսկվայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում