00:27  ,  1 փետրվարի, 2021

Հենրիխ Մխիթարյանի գեղեցիկ գոլը (ֆոտո)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Ռոման» տանը խաղում է «Վերոնայի» հետ եւ հաղթում է 3։0 հաշվով։ 22-րդ րոպեին դաշտի տերերի երկրորդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (տեսանյութ

Դրանից 2 րոպե առաջ հանդիպման հաշիվը բացել էր իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին։ 29-րդ րոպեին իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը հաշիվը դարձրեց 3։0։ Ընթանում է առաջին խաղակեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում