20:51  ,  31 հունվարի, 2021

«Լացիոն» հաղթեց «Ատալանտային» եւ հավասարվեց «Ռոմային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 20-րդ տուրի խաղում «Լացիոն» հյուրընկալվեց «Ատալանտային»։ Հռոմեական թիմը հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

«Լացիոն» 37 միավորով հավասարվեց չորրորդ տեղում ընթացող «Ռոմային», որը հունվարի 31-ին կմրցի «Վերոնայի» հետ։ «Ատալանտան» հետ է 1 միավոր եւ 6-րդն է։

Իտալիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ատալանտա» - «Լացիո»՝ 1։3 (տեսանյութ)

Մարիո Պաշալիչ, 79 – Ադամի Մարուշիչ, 3, Խոակին Կոռեա, 51, Վեդատ Մուրիկի, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում