01:53  ,  30 հունվարի, 2021

«Լիոնը» հաղթական գոլը խփեց ավելացված ժամանակում եւ բարձրացավ առաջին տեղ (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 22-րդ տուրում «Լիոնը» տանը մրցեց «Բորդոյի» հետ եւ առավելության հասավ 2։1 հաշվով ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ։

«Լիոնից» հանդիպման հաշիվը բացեց կամերունցի հարձակվող Կառլ Տոկո Էկամբին։ «Բորդոյից» հավասարությունը վերականգնեց նիգերիացի հարձակվող Սամուել Կալում Օդժիմի գոլը։ Դաշտի տերերի հաղթական գոլը ավելացված երկրորդ րոպեին խփեց ֆրանսիացի պաշտպան Լեո Դյուբուան։

«Լիոնը» 46 միավորով բարձրացավ առաջին տեղ։ ՊՍԺ-ն ու «Լիլը» 21 տուրից հետո ունեն 45-ական միավոր։ «Բորդոն» 7-րդն է՝ 32 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 22-րդ տուր

«Լիոն» - «Բորդո»՝ 2։1 (տեսանյութ)

Կառլ Տոկո Էկամբի, 32, Լեո Դյուբուա, 90+2 - Սամուել Կալում Օդժիմ, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով