19:05  ,  29 հունվարի, 2021

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ռուսաստանի դեմ

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրապարակել է մեկնարկային կազմը, որը կմասնակցի Ռուսաստանի հավաքականի դեմ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրի հանդիպմանը։

Ռուսաստան - Հայաստան հանդիպումը տեղի կունենա մերձմոսկովյան Շչյոլկովոյում և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին: Այդ մարզապալատում իր տնային հանդիպումներն անցկացնում է Մոսկվայի «Դինամոյի» ֆուտզալի թիմը: 

Փետրվարի 3-ին Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում Երևանում կընդունի Ֆրանսիային: Երկրորդ խմբում է ընդգրկված նաև Վրաստանի հավաքականը, որի դեմ առաջին հանդիպումը հայկական թիմը կանցկացնի մարտի 5-ին (խաղացանկ):

Հիշեցնենք, որ Եվրո-2022-ի որակավորման փլեյ-օֆֆում Հայաստանի հավաքականը երկու հաղթանակ էր տարել բուլղարացիների նկատմամբ (4։0, 3։1)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում