18:10  ,  28 հունվարի, 2021

Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ կերկարաձգվի, եթե նա անցկացնի եւս մեկ հանդիպում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ ինքնաբերաբար կերկարաձգվի, եթե 32-ամյա ֆուտբոլիստը եւս մեկ հանդիպում անցկացնի իտալական թիմի կազմում, հաղորդում է Football Italia-ն։

Գործող պայմանագրով է նախատեսված տվյալ կետը, որը 2020-2021 թվականների մրցաշրջանում 25 հանդիպում անցկացնելուց հետո Մխիթարյանի պայմանագիրը կերկարաձգվի։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» հետ մասնակցել է 24 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 10 գոլային փոխանցում։

Գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

Մխիթարյանը մկանային խնդիրների պատճառով չմասնակցեց «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպմանը (4:3): Իտալիայի ընթացիկ առաջնությունում 32-ամյա կիսապաշտպանը բաց թողեց առաջին հանդիպումը:

Սպասվում է, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագը պատրաստ կլինի «Ռոմայի» հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա հունվարի 31-ին (մրցակիցը «Վերոնան» է):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում