01:56  ,  28 հունվարի, 2021

Մեսիի եւ Դե Յոնգի գոլերը հաղթանակ բերեցին «Բարսելոնային» (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ռայո Վալիեկանոյին»։ Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգը։

Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Ռայո Վալիեկանո» - «Բարսելոնա»՝ 1։2 (տեսանյութ)

Ֆրանսիսկո Գարսիա, 63 - Լիոնել Մեսի, 69, Ֆրենկի Դե Յոնգ, 80

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում