01:41  ,  28 հունվարի, 2021

Իտալիայի գավաթ․ «Յուվենտուսը» կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Թուրինի «Յուվենտուսը» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։ Իտալացի Անդրեա Պիրլոյի գլխավորած թիմը տանը մրցեց ՍՊԱԼ-ի հետ եւ հաղթանակ տարավ 4։0 հաշվով։

ՍՊԱԼ-ի դարպասը գրավեցին իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան, իտալացի պաշտպան Ջանլուկա Ֆրաբոտան, շվեդ կիսապաշտպան Դեյան Կուլուշեւսկին եւ իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան։

Իտալիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Յուվենտուս» - ՍՊԱԼ՝ 4։0 (տեսանյութ)

Ալվարո Մորատա, 16, 11մ, Ջանլուկա Ֆրաբոտա, 33, Դեյան Կուլուշեւսկի, 78, Ֆեդերիկո Կիեզա, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով