Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հունվարի 27-ին մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ կանցկացնի ուսումնամարզական հավաք, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հավաքը կտևի մինչև փետրվարի 12-ը։ Այդ ընթացքում «Արարատ-Արմենիան» կանցկացնի ընկերական հանդիպումներ` մրցելով ռուսական «Ուրալի» (հունվարի 30), «Ռոդինայի» (փետրվարի 3), «Զենիթի» (փետրվարի 4) ու լատվիական «Ռիգայի» (փետրվարի 11) հետ:
Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Արարատ-Արմենիան» 9 խաղից հետո ունի 18 միավոր և «Արարատի» ու «Ալաշկերտի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Դավիդ Կամպանյայի գլխավորած թիմը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում