19:44  ,  26 հունվարի, 2021

«Բարսելոնայի» հայտացուցակը․ Մեսին վերադարձել է

«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ներկայացրել է կազմը, որը պատրաստվում է «Ռայո Վալիեկանոյի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպմանը։

Կազմ է վերադարձել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը երկու հանդիպում բաց թողեց որակազրկման հետեւանքով։ Նա կարմիր քարտ էր ստացել Իսպանիայի Սուպերգավաթի խաղում։

Դարպասապահ․ Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Նետո, Արնաու Տենաս։

Պաշտպաններ․ Ժորդի Ալբա, Ռոնալդ Արուխո, Կլեման Լանգլե, Սամյուել Ումտիտի, Խունիոր Ֆիրպո, Օսկար Մինգեսա։

Կիսապաշտպաններ․ Սերխի Բուսկետս, Միրալեմ Պյանիչ, Ֆրենկի Դե Յոնգ, Ուսման Դեմբելե, Ռիկի Պուչ, Պեդրի, Ֆրանսիշկու Տրինկաու, Մորիբա Կուրումա։

Հարձակվողներ․ Լիոնել Մեսի, Անտուան Գրիզման, Մարտին Բրայթուայթ։

«Ռայո Վալիեկանո» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա հունվարի 27-ին։

1/8 եզրափակիչի մյուս զույգերն են․

«Ալկոյանո» - «Աթլետիկ»

«Կավալկարներո» - «Գրանադա»  

«Ժիրոնա» - «Վիլյառեալ»  

 «Ալմերիա» - «Օսասունա»  

«Վալյադոլիդ» - «Լեւանտե»  

«Սեւիլիա» - «Վալենսիա»

«Բետիս» - «Ռեալ Սոսիեդադ»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում