13:09  ,  26 հունվարի, 2021

NBA-ի խաղում 1-ին անգամ աշխատեցին կին մրցավարներ, Լեբրոնը վաստակեց 46 միավոր (ֆոտո)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսը» մրցակցի խաղահրապարակում 115:108 հաշվով ուժեղ է գտնվել «Քլիվլենդից»:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը, որը հավաքել է 46 միավոր և անցկացրել այս մրցաշրջանի ամենաարդյունավետ խաղը:

Ամերիկացի Ստեֆեն Կարիի 36 միավորները «Գոլդեն Սթեյտին» օգնել են 130:108 հաշվով տնային հաղթանակ տանել «Մինեսոտայի» նկատմամբ:

«Օռլանդո» - «Շառլոտ» (117:108) խաղում գրանցվել է ուշագրավ իրադարություն: NBA-ի պատմության մեջ առաջին անգամ մրցավարական կազմում ընդգրկվել են 2 կանայք՝ Նատալի Սագոն ու Ջենա Շրեդերը (երրորդ մրցավարը Շոն Ռայթն էր):

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Ինդիանա»  - «Տորոնտո»՝ 129:114 (33:30, 37:30, 28:37, 31:17)

«Օռլանդո» - «Շառլոտ»՝ 117:108 (19:30, 36:24, 32:22, 30:32)

«Դետրոյտ» - «Ֆիլադելֆիա»՝ 119:104 (34:23, 30:27, 25:25, 30:29)

«Բրուքլին» - «Մայամի»՝ 98:85 (15:21, 26:24, 29:26, 28:14)

«Դալաս» - «Դենվեր»՝ 113:117 (31:38, 27:32, 36:22, 19:25)

«Չիկագո» - «Բոստոն»՝ 103:119 (25:33, 25:27, 26:31, 27:28)

«Գոլդեն Սթեյտ» - «Մինեսոտա»՝ 130:108 (34:23, 34:31, 25:29, 37:25)

«Պորտլենդ» - «Օկլահոմա»՝ 122:125 (24:34, 36:35, 31:25, 31:31)

«Քլիվլենդ» - «Լեյքերս»՝ 108:115 (23:34, 35:31, 31:22, 19:28)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում