Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արշակ Կորյանն այս օրերին ռուսական «Խիմկիի» կազմում հավաքի է մասնակցում Թուրքիայի Բելեկ քաղաքում:
Մարզումներից մեկին ներկա է եղել «Матч ТВ» ալիքի նկարահանող խումբը: Կորյանը վնասվածքի պատճառով չի մարզվել թիմի հետ, իսկ լրագրողը նրան առաջարկել է մասնակցել ռեպորտաժին:
Հիշեցնենք, որ Արշակ Կորյանն անցած տարի է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 11 խաղի ու դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում