22:50  ,  24 հունվարի, 2021

«Հոֆենհայմը» հաղթեց Սարգիս Ադամյանի հետ

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում «Հոֆենհայմը» 3:0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Քյոլնի» նկատմամբ: Դուբլի հեղինակ դարձավ խորվաթ հարձակվող Անդրեյ Կրամարիչը, որը 2 գոլերն էլ խփեց 11 մետրանոց հարավածով:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր և փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին: 27-ամյա Ադամյանը «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում նախորդ անգամ հանդես եկել է 2019-ի դեկտեմբերի 17-ին, երբ Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանի խաղում խաղացել է «Ունիոն Բեռլինի» դեմ: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 9 խաղի ու դարձել մեկ գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

«Հոֆենհայմը» 22 միավորով 11-րդ տեղում է: «Քյոլնն» ունի 15 միավոր և 16-րդն է:

Գերմանիայի առաջնություն, 18-րդ տուր

«Հոֆենհայմ» - «Քյոլն»՝ 3:0 

Անդրեյ Կրամարիչ, 7 (11մ), 75 (11մ), Կրիստոֆ Բաումգարտներ, 28

Չիրացված 11 մետրանոց՝ Անտոնի Մոդեստ, 78 («Քյոլն»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով