15:33  ,  23 հունվարի, 2021

Գեղարդ Մուսասի. Շուտով կվերադառնամ (ֆոտո)

Խառը մենամարտերի Bellator-ի միջին քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը նվաճած Գեղարդ Մուսասին ակնարկել է, որ շուտով անցկացնելու է հաջորդ մենամարտը:

«Շուտով կվերադառնամ»,- ֆեյսբուքյան էջում գրել է 35-ամյա հայ մարտիկը՝ տեղադրելով լուսանկար:

Ավելի վաղ Մուսասին հայտարարել էր, որ եթե պարտվի առաջիկա մենամարտում, կավարտի կարիերան:

Հիշեցնենք, որ Գեղարդ Մուսասին նախորդ մենամարտն անցկացրել է 2020-ի հոկտեմբերի 29-ին, երբ միավորներով հաղթել էր բրազիլացի Դուգլաս Լիմային: Վիճարկվեց Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին, որը թափուր էր ամերիկացի Ռաֆայել Լովատոյի՝ կարիերան ավարտելուց հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում