19:11  ,  22 հունվարի, 2021

UFC 257․ Արման Ծառուկյանի մենամարտն Աբու Դաբիում չեղարկվել է

Խառը մենամարտերի UFC-ում հանդես եկող ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանի մենամարտը Գերմանիան ներկայացնող Նասրատ Հակպարաստի հետ չեղարկվել է, հաղորդում է ռուսական Sport-express-ը՝ հղում անելով TSN-ի լրագրող Աարոն Բրոնշտետերին։ Այն պետք է տեղի ունենար հունվարի 24-ին Աբու Դաբիում անցկացվելիք UFC 257 մրցաշարում։

Ծառուկյանը չէր տեղավորվել քաշային կարգում՝ թեթեւ դիվիզիոնի սահմանաչափը գերազանցելով 1,5 կգ։ Հակպարաստն ընդհանրապես չէր ներկայացել պաշտոնական կշռմանը։

24-ամյա Արման Ծառուկյանը խառը մենամարտերում անցկացրել է 17 մենամարտ, տարել 15 հաղթանակ ու կրել 2 պարտություն: 25-ամյա Հակպարաստը տարել է 12 հաղթանակ ու կրել 3 պարտություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում