02:29  ,  22 հունվարի, 2021

«Բարսելոնան» լրացուցիչ ժամանակում հաղթեց «Կորնելիային» (տեսանյութ)

«Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի ուղեգիր։ Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմը մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Կորնելիայի» հետ եւ հաղթեց լրացուցիչ ժամանակում՝ 2։0։ Հիմնական ժամանակում գոլ չէր գրանցվել։

Կատալոնական թիմի առաջին գոլը 92-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։ Դանիացի հարձակվող Մարտին Բրայթուայթը ավելացված ժամանակում կրկնապատկեց «Բարսելոնայի» առավելությունը։

Հիշեցնենք, որ Սեգունդա Բ-ի երրորդ խմբում հանդես եկող «Կորնելիայի» Իսպանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում հաղթել էր Պրիմերայի առաջատար Մադրիդի «Աթլետիկոյին»՝ 1։0։

Իսպանիայի գավաթ, 1/16 եզրափակիչ

«Կորնելիա» - «Բարսելոնա»՝ 0։2 (հիմնական ժամանակ՝ 0։0), (տեսանյութ)

Ուսման Դեմբելե, 92, Մարտին Բրայթուայթ, 120+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում