13:10  ,  20 հունվարի, 2021

Դենիս Թումասյանը` «Չայկայի» մարզական տնօրեն

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին թեկնածու Դենիս Թումասյանը նշանակվել է Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում հանդես եկող «Չայկայի» մարզական տնօրեն, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

35-ամյա Թումասյանը կարիերան ավարտել էր 2020-ի ամռանը և ընդգրկվել «Չայկայի» մարզչական շտաբում: Դրանից առաջ նա «Չայկայում» խաղացել էր 2019/2020թթ. մրցաշրջանում:

Կարիերայի ընթացքում Դենիս Թումասյանը հանդես է եկել նաև ռուսական «Ուրալում», «Ուֆայում», «Տորպեդոյում», «ԲՄԱ Ռոստովում», ֆիննական «Յարոյում» ու «Յակոբստադսում» և Երևանի «Ալաշկերտում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում