09:59  ,  19 հունվարի, 2021

Դավիդ Ալաբան 4 տարվա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ

Մյունխենի «Բավարիայի» ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան ամռանը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»:

Marca-ի համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստն Արքայական ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի 2021-ի հունիսին: Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 11 միլիոն եվրո:

Դավիդ Ալաբայի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: Նա «Ռեալին» կմիանա ազատ գործակալի կարգավիճակում: Ավստրիացին արդեն բուժզննում է անցել «Ռեալի» բժշկի ներկայությամբ:

Ալաբան «Բավարիայում» հանդես է գալիս 2011 թվականից: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում նա 13 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում