Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, հայտնում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:
Սերժ Սարգսյանը և ՀՇՖ նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը հետևել են հունվարի 8-17-ն անցկացվոած Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 11-րդ միջազգային մրցաշարի ընթացքին:
Հուշամրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: Սերգեյ Լոբանովը և Լևոն Բաբուջյանը հավաքել են 6-ական միավոր և կիսել 2-3-րդ տեղերը։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Լոբանովը գրավել է երկրորդ տեղը:
Մրցաշարին մասնակցել են 10 երիտասարդ շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Իրանից:
Անցկացվել են նաև մինչև 8, 10, 12, 14 և 18 տարիքային խմբերում մրցաշարեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:04 , 28 սեպտեմբերի
00:44 , 28 սեպտեմբերի 
22:10 , 27 սեպտեմբերի
21:55 , 27 սեպտեմբերի
21:41 , 27 սեպտեմբերի
18:57 , 27 սեպտեմբերի 
18:15 , 27 սեպտեմբերի 
18:11 , 27 սեպտեմբերի 
17:40 , 27 սեպտեմբերի
15:48 , 27 սեպտեմբերի