13:42  ,  15 հունվարի, 2021

Քոնոր Մաքգրեգորը 1 միլիոն դոլար արժողությամբ ժամացույց է գնել (ֆոտո)

Խառը մենամարտերի երկու քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը ժամանել է Դուբայ և ցուցադրել իր նոր ժամացույցը:

Իռլանդացի մարտիկը գնել է Jacob & Co բրենդի Astronomia Tourbillon ժամացույց, որի գինը 1 միլիոն դոլար է: Դրա վրա կան ադամանդներ, ոսկի ու այլ թանկարժեք քարեր:

Քոնոր Մաքգրեգորը պատրաստվում է ամերիկացի Դասթին Պորիեի հետ մենամարտին, որը տեղի կունենա հունվարի 23-ին Աբու Դաբիի «Մարտական կղզում»։

Հիշեցնենք, որ Մաքգրեգորը և Պորիեն հանդիպել են նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ իռլանդացին հաղթել է տեխնիկական նոկաուտով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում