22:45  ,  14 հունվարի, 2021

Իտալիայի գավաթ․ «Յուվենտուսի» մրցակիցը 1/4 եզրափակիչում կլինի Բ Սերիայի ՍՊԱԼ-ը

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Բ Սերիայում հանդես եկող ՍՊԱԼ-ը հյուրընկալվեց «Սասուոլոյին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Քառորդ եզրափակիչում ՍՊԱԼ-ի մրցակիցը կլինի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը», որը 1/8 եզրափակիչում 3։2 հաշվով պարտության էր մատնել «Ջենոային»։

ՍՊԱԼ-ը Բ Սերիայի առաջնությունում ընթանում է 5-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում