22:39  ,  13 հունվարի, 2021

Իտալիայի գավաթ․ «Նապոլին» ուժեղ էր «Էմպոլիից» (տեսանյութ)

«Նապոլին» նվաճեց Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ուղեգիր։

Իտալացի Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչի խաղում ընդունեց «Էմպոլիին» եւ առավելության հասավ 3։2 հաշվով։

«Նապոլին» քառորդ եզրափակիչում կմրցի «Ռոմա» - «Սպեցիա» (հունվարի 19) զույգի հաղթողի հետ։

Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Նապոլի» - «Էմպոլի»՝ 3։2 (տեսանյութ)

Ջովանի Դի Լորենցո, 18, Իրվին Լոսանո, 38, Անդրեա Պետանյա, 76 - Նեդիմ Բայրամի, 33, 68

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով