02:39  ,  13 հունվարի, 2021

Իտալիայի գավաթ․ «Միլանը» քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)

«Միլանը» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ Միլանում տեղի ունեցած խաղում Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմն ընդունեց «Տորինոյին» եւ հաղթանակ տարավ հետխաղյա 11 մետրանոցներով՝ 5։4։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չէր գրանցվել։

2020թ․ նոյեմբերի 22-ից հետո առաջին անգամ «Միլանի» մեկնարկային կազմում էր 39-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը մասնակցեց առաջին խաղակեսին։

Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Միլան» - «Տորինո»՝ 0:0 (11մ՝ 5։4), (տեսանյութ)

Հեռացում՝ Ջանլուիջի Դոնարումա («Միլան»), 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով