22:22  ,  9 հունվարի, 2021

Australian Open. Մարգարիտա Գասպարյանն իմացավ մրցակցին որակավորման փուլում

Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի որակավորման առաջին փուլում կմրցի իտալուհի Մարտինա Դի Ջուզեպեի հետ:

Մրցախաղը տեղի կունենա հունվարի 11-ին: WTA-ի դասակարգման աղյուսակում 26-ամյա Գասպարյանը 125-րդ տեղում է, իսկ 29-ամյա իտալուհին 189-րդն է:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով Australian Open-ի կանանց որակավորման փուլն այս տարի անցկացվում է Դուբայում, իսկ տղամարդկանցը՝ Դոհայում:

Հիշեցնենք, որ այս տարի Australian Open-ը կմեկնարկի նախատեսվածից ավելի ուշ՝ փետրվարի 8-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում