23:06  ,  6 հունվարի, 2021

«Նապոլին» պարտվեց սեփական խաղադաշտում (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում «Նապոլին» տանը մրցեց «Սպեցիայի» հետ։ Իտալացի Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը պարտություն կրեց 1։2 հաշվով։

Հյուրերը հաղթական գոլը խփեցին 81-րդ րոպեին, երբ «Նապոլին» ուներ թվային առավելություն։

«Նապոլին» 15 խաղից հետո 28 միավորով 5-րդ տեղում է։ «Սպեցիան» 16-րդն է՝ 14 միավոր։

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Նապոլի» - «Սպեցիա»՝ 1։2 (տեսանյութ)

Անդրեա Պետանյա, 58 - Մբալա Նզոլա, 68, 11մ, Տոմազո Պոբեգա, 81

Հեռացում՝ Արդիան Իսմաիլի («Սպեցիա»), 77, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում