17:14  ,  5 հունվարի, 2021

IWF. Վերցրեք դա Սիմոն Մարտիրոսյանից (ֆոտո)

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) մամուլի ծառայությունը հրապարակել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Ռիո-2016 Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանի (105 կգ) լուսանկարը, որին կից գրել է հետևյալը.

«Վերցրեք դա Սիմոն Մարտիրոսյանից: Ոչ մի վատ բան չկա մի քիչ ուտելու մեջ, երբ դու ամեն բան բարձրացնում ես: Քո մարմինն ունի էներգիայի կարիք, երբ ներդնում ես բոլոր ուժերդ»,- նշված է լուսանկարին կից:

Հիշեցնենք, որ ավարտված տարում Սիմոն Մարտիրոսյանն Իրանում մասնակցել էր օլիմպիական վարկանիշային մրցաշարի և դարձել արծաթե մեդալակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում