01:55  ,  5 հունվարի, 2021

«Լիվերպուլը» պարտություն կրեց (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 17-րդ տուրում չեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը երկրորդ պարտությունը կրեց Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։

Արդեն երկրորդ րոպեին դաշտի տերերի հաղթական գոլը խփեց անգլիացի հարձակվող Դենի Ինգսը՝ 1։0։

«Լիվերպուլը» 33 միավորով առաջին տեղում է, նույնքան միավոր ունի մեկ հանդիպում քիչ անցկացրած եւ երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդը»։ «Սաութհեմփթոնը» 29 միավորով 6-րդն է։

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Սաութհեմփթոն» - «Լիվերպուլ»՝ 1։0 (տեսանյութ)

Դենի Ինգս, 2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում