01:49  ,  3 հունվարի, 2021

«Ռեալն» ուժեղ էր «Սելտայից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց Վիգոյի «Սելտայի» հետ։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

6-րդ րոպեին իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոյի փոխանցումից հետո հաշիվը բացեց իսպանացի կիսապաշտպան Լուկաս Վասկեսը։ Ասենսիոն մրցակցի դարպասը գրավեց 53-րդ րոպեին Լուկաս Վասկեսի փոխանցումից հետո։

«Ռեալը» 36 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոյից», որը 3 հանդիպում քիչ է անցկացրել։ «Սելտան» 8-րդ տեղում է՝ 23 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ռեալ» - «Սելտա»՝ 2։0 (տեսանյութ)

Լուկաս Վասկես, 6, Մարկո Ասենսիո, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում