15:03  ,  2 հունվարի, 2021

Անդրե Կալիսիրը տեղափոխվել է հունական «Ապոլոն Սմիրնիս»

Հայաստանի ազգային հավաքականի և շվեդական «Գյոտեբորգի» 30-ամյա պաշտպան Անդրե Կալիսիրը տեղափոխվել է Հունաստանի Սուպերլիգայում հանդես եկող «Ապոլոն Սմիրնիս», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Անդրե Կալիսիրը 2018 թվականից էր հանդես գալիս «Գյոտեբորգում», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված էր մինչև 2021-ի ամառ: Վերջերս նա ճանաչվել էր Շվեդիայի ավարտված առաջնության լավագույն խաղացող մրցաշարը սպասարկած մրցավարների վարկածով: Ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է 17 հանդիպման:

Հունաստանի առաջնության 12 խաղից հետո «Ապոլոն Սմիրնիսը» 12 միավորով 11-րդ տեղում է: Առաջնությանը մասնակցում է 14 թիմ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում