Հայաստանի ազգային հավաքականի և շվեդական «Գյոտեբորգի» 30-ամյա պաշտպան Անդրե Կալիսիրը տեղափոխվել է Հունաստանի Սուպերլիգայում հանդես եկող «Ապոլոն Սմիրնիս», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Անդրե Կալիսիրը 2018 թվականից էր հանդես գալիս «Գյոտեբորգում», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված էր մինչև 2021-ի ամառ: Վերջերս նա ճանաչվել էր Շվեդիայի ավարտված առաջնության լավագույն խաղացող մրցաշարը սպասարկած մրցավարների վարկածով: Ավարտված մրցաշրջանում նա մասնակցել է 17 հանդիպման:
Հունաստանի առաջնության 12 խաղից հետո «Ապոլոն Սմիրնիսը» 12 միավորով 11-րդ տեղում է: Առաջնությանը մասնակցում է 14 թիմ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:06 , 4 հոկտեմբերի 
15:15 , 4 հոկտեմբերի 
11:38 , 4 հոկտեմբերի
09:04 , 4 հոկտեմբերի
00:40 , 4 հոկտեմբերի
22:12 , 3 հոկտեմբերի
21:52 , 3 հոկտեմբերի 
21:29 , 3 հոկտեմբերի 
21:08 , 3 հոկտեմբերի
11:17 , 3 հոկտեմբերի