21:03  ,  1 հունվարի, 2021

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» լավագույն ֆուտբոլիստն է դեկտեմբերին

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է իտալական «Ռոմայի»՝ դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Երկրպագուների շրջանում անցկացված քվեարկության արդյունքում 31-ամյա կիսապաշտպանը գերազանցել է Ջորդան Վերետուին, Էդին Ջեկոյին, Լեոնարդո Սպինացոլային և Գոնսալո Վիլյարին:

Դեկտեմբերին Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում անցկացրած 7 խաղերում դարձել է 2 գոլ և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնության 14 տուրերում հայ կիսապաշտպանը մասնակցել է 14 խաղի և դարձել 7 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում