00:08  ,  30 դեկտեմբերի, 2020

«Բարսելոնան» չհաղթեց «Էյբարին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» ընդունեց «Էյբարին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

Արդեն 8-րդ րոպեին 11 մետրանոց նշանակվեց հյուրերի դարպասին, սակայն «Բարսելոնայի» դանիացի հարձակվող Մարտին Բրայթուայթը չկարողացավ արդյունավետ իրացնել այն։

57-րդ րոպեին «Էյբարը» բացեց հանդիպման հաշիվը։ Աչքի ընկավ իսպանացի հարձակվող Կիկեն։

10-րդ րոպե անց հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմի պատասխան գոլը խփեց ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։

«Բարսելոնան» 15 խաղից հետո 25 միավորով 6-րդ տեղում է։ «Էյբարը» 14-րդն է՝ 16 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Բարսելոնա» - «Էյբար»՝ 1։1 (տեսանյութ)

Ուսման Դեմբելե, 67 - Կիկե, 57

Չիրացրած 11մ՝ Մարտին Բրայթուայթ («Բարսելոնա»), 8

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով