00:42  ,  29 դեկտեմբերի, 2020

Նուրմագոմեդով. UFC-ում ցանկանում են, որ ես վերսկսեմ կարիերաս

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում չեմպիոն ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը կարող է վերսկսել կարիերան: Այս մասին հայտարարել է անձամբ ինքը՝ Նուրմագոմեդովը:

«Ես մշտական կապի մեջ եմ UFC նախագահ Դանա Ուայթի հետ, սակայն մենք դեռ չենք քննարկել իմ վերադարձի հնարավորությունը:

Այնուամենայնիվ, UFC-ում շատ են ցանկանում, որ ես վերսկսեմ կարիերաս: 9 տարի ես եղել եմ ֆեդերացիայի կազմում և մարդիկ ցանկանում են ինձ կրկին տեսնել այնտեղ»,- 32-ամյա մարզիկի խոսքը փոխանցում է IZ-ը:

Հիշեցնենք, որ Խաբիբ Նուրմագոմեդովը խառը մենամարտերում անցկացրել է 29 մենամարտ, տարել 29 հաղթանակ: 

Ավելի վաղ UFC նախագահ Դանա Ուայթը հայտարարել էր, որ Խաբիբը, հնարավոր է, ևս մեկ մենամարտ անցկացնի UFC-ում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English