16:45  ,  25 դեկտեմբերի, 2020

Ֆրանսիայի առաջնության նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստը

«Մոնպելյեի» ալժիրցի հարձակվող Էնդի Դելորը ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

29-ամյա ֆուտբոլիստը ստացել է ընդհանուր ձայների 38 տոկոսը: Երկրորդ տեղում «Մոնակոյի» կիսապաշտպան Կևին Ֆոլանդն է, երրորդ տեղում՝ «Բրեստի» հարձակվող Իրվին Կարդոնան:

Նոյեմբերին Էնդի Դելորը Ֆրանսիայի առաջնությունում մասնակցել է 4 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում:

Լիգա 1-ի 17 տուրերից հետո «Մոնպելյեն» 27 միավորով մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով