19:13  ,  21 սեպտեմբերի, 2012

Սինգապուրում կներկայացվի «Լեգոյից» պատրաստված «Ֆերարի»

Սինգապուրի Մեծ մրցանակից առաջ կներկայացվի «Լեգոյից» պատրաստված «Ֆերարի» մակնիշի բոլիդ` Ferrari 150° Italia:

Բոլիդի պատրաստման համար մասնագետների 16 հոգանոց խումբը ծախսել է կես տարի: Ժամանակի 99 տոկոսը անցել է մոդելի նախագծման վրա: Այնուհետեւ մեքենան հավաքվել է 10 օրում մի քանի հարյուր հազար «Լեգո» մասնիկներից:

Բոլիդի մեջ կա նստելատեղ եւ իրական ղեկի կրկնօրինակ, հայտնում է f1news.ru-ն:

Ֆորմուլա-1-ի Սինգապուրի Մեծ մրցանակի խաղարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 21-ից 23-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով