16:06  ,  23 դեկտեմբերի, 2020

Շանթ Սարգսյանը՝ աշխարհի Մ-18 փոխչեմպիոն

Շանթ Սարգսյանը երկրորդ տարին անընդմեջ դարձել է շախմատի աշխարհի մինչև 18 տարեկանների փոխչեմպիոն։

Աշխարհի պատանեկան առաջնությունները կորոնավիրուսի համավարակի պատճառով անցկացվել են օնլայն: Մրցաշարը տեղի է ունեցել 2 փուլով՝ ընտրական և նոկաուտ համակարգով անցկացվող եզրափակիչ։

Ընտրական փուլում Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի և Աֆրիկայի շախմատիստները պայքարել են եզրափակիչի 3-ական ուղեգրի համար, իսկ եզրափակիչում նրանց միացել են տվյալ տարիքային խմբում ամենաբարձր վարկանիշ ունեցող 4 շախմատիստները։

Մինչև 18 տարեկանների մրցաշարում Շանթ Սարգսյանը Եվրոպայի ընտրական մրցաշարից հասել է մինչև եզրափակիչ, որտեղ պարտվել է Հնդկաստանը ներկայացնող Նիհալ Սարինին։ 

Շանթ Սարգսյանը 2019 թվականին ևս դարձել էր աշխարհի մինչև 18 տարեկանների փոխչեմպիոն, փոխանցում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում