00:17  ,  22 դեկտեմբերի, 2020

ATP. Նադալը ստացել է «Տարվա ջենտլմեն» մրցանակը

Աշխարհի երկրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը ստացել է Ստեֆան Էդբերգի անվան «Տարվա ջենտլմեն» մրցանակը, տեղեկացնում է ATP-ի պաշտոնական կայքը:

Մրցանակին հավակնում էին նաև արգենտինացի Դիեգո Շվարցմանը, ավստրիացի Դոմինիկ Տիմը, ավստրալացի Ջոն Միլմանը:

34-ամյա Նադալը «Տարվա ջենտլմեն» մրցանակը ստանում է կարիերայում չորրորդ անգամ: Ավելի վաղ նա մրցանակին արժանացել է 2010, 2018 և 2019 թվականներին:

«Տարվա ջենտլմեն» մրցանակին ամենաշատը արժանացել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը՝ 13 անգամ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English