«Նապոլիի» լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս», հաղորդում է Tuttosport-ը։
26-ամյա ֆուտբոլիստի համար «Յուվենտուսը» կվճարի 18 միլիոն եվրո։ Միլիկը «Նապոլի» է տեղափոխվել 2016թ․ ամռանն Ամստերդամի «Այաքսից» 32 միլիոն եվրոյով։
Իտալիայի անցած առաջնությունում նա մասնակցել է 26 հանդիպման, խփել 11 գոլ։ Միլիկի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Մադրիդի «Աթլետիկոն», Լոնդոնի «Տոտենհեմն» ու Լիվերպուլի «Էվերտոնը»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում