10:33  ,  16 դեկտեմբերի, 2020

Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստն ազատ է արձակվել

Հոլանդիայի հավաքականի ու Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Կուինսի Պրոմեսն ազատ է արձահվել, հայտնում է Ամստերդամի դատախազության մամուլի ծառայությունը:

Դեկտեմբերի 13-ին 28-ամյա ֆուտբոլիստը ձերբակալվել էր իր բարեկամներից մեկին դանակահարելու կասկածանքով: Նշվում է, որ դատախազությունը հիմքեր չի ունեցել Պրոմեսին ազատ չարձակելու համար:

Չնայած ազատ արձակվելուն, կիսապաշտպանը շարունակում է այդ գործով մնալ որպես կասկածյալ:

Ավելի վաղ նշվում էր, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսին ընտանեկան երեկույթի ժամանակ: Նշվում էր, որ Պրոմեսը վիճել է ընտանիքի անդամներից մեկի հետ, որին հասցրել է դանակի հարված: Տուժողը պատռվածք է ստացել ծնկի հատվածում: Նա ոստիկանություն է դիմել մեկ ամիս առաջ, ինչից հետո սկսվել է հետաքննություն:

Ֆուտբոլիստի փաստաբան Մանոն Ալմեոսը նշել էր, որ նա չի ընդունում մեղադրանքը և նույնիսկ դեպքի վայրում չի եղել:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English