09:57  ,  21 սեպտեմբերի, 2012

2013թ. Ֆորմուլա-1-ի նախնական օրացույցը

Pitpass պարբերականը հրապարակել է Ֆորմուլա-1-ի հաջորդ մրցաշրջանի նախնական օրացույցը: Սպասվածի նման բացակայում է մի քանի տարի Վալենսիայում անցկացված Եվրոպայի Մեծ մրցանակը: Ավելացել է Նյու Ջերսիի Մեծ մրցանակը: Եթե Նյու Յորքի փուլի կազմակերպիչները հավատարիմ լինեն խոստմանը եւ անցկացվի այդ փուլը, 1984-ից հետո առաջին անգամ ԱՄՆ-ն կընդունի երկու Մեծ մրցանակ: 1984-ին Դալասն ու Դետրոյտը ընդունեցին Ֆորմուլա-1:

Օրացույցը պետք է հաստատի Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի Համաշխարհային խորհուրդը:

2013թ. Ֆորմուլա-1-ի նախնական օրացույցը

1. Ավստրալիայի Մեծ մրցանակ (Մելբուռն)

2. Մալայզիայի Մեծ մրցանակ (Սեպանգ)

3. Չինաստան Մեծ մրցանակ (Շանհայ)

4. Բահրեյնի Մեծ մրցանակ (Սահիր)

5. Իսպանիայի Մեծ մրցանակ (Բարսելոնա)

6. Մոնակոյի Մեծ մրցանակ (Մոնտե Կարլո)

7. Կանադայի Մեծ մրցանակ (Մոնռեալ)

8. Նյու Ջերսիի Մեծ մրցանակ (Նյու Յորք)

9. Մեծ Բրիտանիայի Մեծ մրցանակ (Սիլվերսթոուն)

10. Գերմանիայի Մեծ մրցանակ (Հոկենհայմ)

11. Հունգարիայի Մեծ մրցանակ (Բուդապեշտ)

12. Բելգիայի Մեծ մրցանակ (Սպա)

13. Իտալիայի Մեծ մրցանակ (Մոնցա)

14. Սինգապուրի Մեծ մրցանակ (Սինգապուր)

15. Ճապոնիայի Մեծ մրցանակ (Սուզուկա)

16. Կորեայի Մեծ մրցանակ (Յոնամ)

17. Հնդկաստանի Մեծ մրցանակ (Նյու Դելի)

18. Աբու Դաբիի Մեծ մրցանակ (Աբու Դաբի)

19. ԱՄՆ-ի Մեծ մրցանակ (Օսթին)

20. Բրազիլիայի Մեծ մրցանակ (Սան Պաուլու)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում