18:36  ,  11 դեկտեմբերի, 2020

ՉԼ․ Նեյմարը՝ շաբաթվա լավագույն խաղացող եւ լավագույն գոլի հեղինակ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի լավագույն խաղացող։

Նա հեթ-տրիկի հեղինակ էր դարձել թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրի» հետ խաղում։ Փարիզյան թիմը հաղթել էր 5։1 հաշվով։

28-ամյա ֆուտբոլիստի գոլերից մեկը ճանաչվել է շաբաթվա լավագույն գոլը Չեմպիոնների լիգայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով