23:08  ,  10 դեկտեմբերի, 2020

Գեղասահքի Եվրոպայի առաջնությունն ու Մեծ մրցանակի եզրափակիչը չեղարկվեցին

Չմշկորդների միջազգային միության (ISU) որոշմամբ չեղարկվել են գեղասահքի Եվրոպայի առաջնությունն ու Մեծ մրցանակի եզրափակիչը։ Պատճառը կորոնավիրուսի համավարակն է, հաղորդում է ISU-ի կայքը։

Եվրոպայի առաջնությունը պետք է անցկացվեր 2021թ․ հունվարի 25-31-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում, իսկ Մեծ մրցանակի եզրափակիչը՝ Պեկինում։ Այն հետաձգվել էր դեկտեմբերի 10-13-ը նախատեսված ժամկետից։

Մարտի 22-28-ը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում նախատեսված աշխարհի առաջնության վերաբերյալ դեռ որոշում չկա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում