10:43  ,  10 դեկտեմբերի, 2020

ՉԼ․ Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի չորս հավակնորդների անունները։

Լավագույն քառյակում են Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, Փարիզի ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը, իսպանական «Սեւիլիայի» հարձակվող (Մարոկկո) Յուսեֆ Էն-Նեսերին եւ Դոնեցկի «Շախտյորի» ուկրաինացի դարպասապահ Անատոլի Տրուբինը։

Բենզեմայի դուբլի շնորհիվ Արքայական թիմը 2։0 հաշվով հաղթել է Մյոնխենգլադբախի «Բորուսիային» եւ խմբում գրավել առաջին տեղը, Նեյմարը հեթ-տրիկի հեղինակ է դարձել թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրի» դեմ խաղում՝ 5։1։ Էն-Նեսերին երկու գոլ է խփել ֆրանսիական «Ռենին»՝ 3։1, 19-ամյա Տրուբինի 4 սեյվը «Շախտյորին» օգնել է 0։0 հաշվով ավարտել հանդիպումը Միլանի «Ինտերի» հետ եւ նվաճել Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում