Կայացել է ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2021/2022 թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:
Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվել է 11-րդ խմբում: Արթուր Ոսկանյանի գլխավորած թիմի մրցկաիցները կլինեն Խորվաթիայի, Շոտլանդիայի և Ջիբրալթարի հավաքականները։
Հանդիպումների անցկացման վայրը և հստակ ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում