Հայաստանի Մ-19 հավաքականն իմացավ մրցակիցներին Եվրոպայի առաջնության որակավորման փուլում

14:18   9 դեկտեմբերի, 2020

Կայացել է ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2021/2022 թթ. առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:

Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվել է 11-րդ խմբում: Արթուր Ոսկանյանի գլխավորած թիմի մրցկաիցները կլինեն Խորվաթիայի, Շոտլանդիայի և Ջիբրալթարի հավաքականները։

Հանդիպումների անցկացման վայրը և հստակ ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։